Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին

26/11/2026 10:37

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ: Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին: Սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։