15-ամյա պատանի է դանակահարվել

26/11/2026 12:25

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։ Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։ Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։