Արզաքանցյանը՝ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

26/11/2026 12:26

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանը: «Ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։ Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։ Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։ Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,- գրել է Արզաքանցյանը: