Կառավարության մոտ լարված իրավիճակ է
26/11/2026 13:02

Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է այս պահին. բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները և սևազգեստ մայրերը։
Կանայք մոտեցել են կառավարության դռներին և սկսել ծեծել, որ բացեն.
«Հերիք է էշի տեղ դնեք, բացեք դուռը, հերիք եղավ, բոլ եղավ։ Հիմա Նիկոլը չի՞ տեսնում, որ մենք էստեղ կանգնած ենք։ Նիկոլի սիրտը հիմա չի՞ ցավում մեզ համար։ Քո համար կանգնել եմ, քո համար քայլել եմ, հրաժարական ես տալի՞ս, այ ստախոս։ Հենց դու ես իմ երեխուն սպանողը եղել, այ հանցագործ Փաշինյան։ Դուրս արի, չոքի հիմա։ Աթոռի կռիվ եք տալիս, այ հանցագործներ։ Դուրս արի, Փաշինյան։ Նիկոլ, դուրս ես գալու»։
Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տալիս, որ կանայք շատ մոտենան դռանը։
«Նիկոլը 2018–ին եկել ա, իջել է այստեղ՝ ծնողներից ներողություն է խնդրել, հրավիրել է, ասել է՝ չեմ թողնի, որ դուք դրսում կանգնեք։ Ցուցադրակա՞ն էր այդ ամեն ինչը»,- ասում են կանայք: