ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
26/11/2026 19:08

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը Փաշինյանի առաջարկությամբ ու նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Կարեն Գրիգորյանին ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: