Որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի
26/11/2026 20:10

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչը՝ նշելով, որ դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է:
«Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի։ Այս հարցում դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում»,- ասել է նա։
Զախարովան անդրադարձել է նաև Վադեֆուլի՝ Բաքու և Երևան կատարելիք այցից առաջ արած հայտարարություններին, որ «Մոսկվան չպետք է խոչընդոտի Երևանի և Բաքվի՝ ԵՄ-ի հետ մերձեցմանը»։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և լարվածության նոր օջախներ ստեղծել։
Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը։