Օրենքներն ու Սահմանադրությունը դարձել են զուտ ձևական

27/11/2026 10:39

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այն, որ իշխանության հետևողականությունն ու ջանասիրությունը առանձնահատուկ են բռնաճնշումների ու ազատ խոսքը «քացու տակ» գցելու առումով, վստահ եմ, որ նույնիսկ նրանց արտաքին հովանավորները գիտեն: Սրա շրջանակներում նախօրեին իշխող ռեժիմը 3 ամսով երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը: Թե ինչի մասին է Արմենին առաջադրված մեղադրանքը, ի դեպ, նույնիսկ դրսում գիտեն՝ ոչ մի բանի: Որքան էլ որ տհաճ ու արդեն սովորական է դարձել արձանագրելը, իշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով: Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։