Գազանջատումներ կլինեն
27/11/2026 12:18

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։10-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։