Ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

27/11/2026 16:18

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերը և ռուսական ռազմաբազան,- լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անշուշտ, կշոշափվի մեր բազայի հարցը։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Ուստի օրակարգը կլինի խիստ հագեցած»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա և նշել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավականին ընդգրկուն են՝ չնայած առկա բոլոր դժվարություններին և, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցվել է բավականին վաղուց։ «Այն արդեն բավականին վաղուց էր անոնսավորվել։ Եվ հայկական կողմն արդեն անոնսավորել է այն, մենք իսկապես պատրաստվում ենք դրան»,- ասել է Պեսկովը։