Լարսը բացվել է

27/11/2026 16:19

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ճանապարհը նոյեմբերի 24-ից փակվել էր ձյան, մերկասառույցի և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով: