Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը․ Սերժ Սարգսյան

27/11/2026 16:24

Հիմա պետք է ընդդիմության անելիքը լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար,- այս մասի ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչ պետք է անի հասարակությունը և ընդդիմությունը: Այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի դատավարությունը, ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նոր սահմանադրության նախագծին, նա նշել էր, որ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել նոր Սահմանադրության նախագծին և ասել, որ սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական: