Ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել․ Դավիթ Համբարձումյան

27/11/2026 18:24

Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու,- լրագրողների հետ զրույցում ասել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը: Նրա խոսքով՝ առաջարկը եղել է դեռ ամիսներ առաջ և կապ է ունեցել առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ և սկզբից իսկ մերժել է այն՝ համայնքի ղեկավար ընտրվելու հարցում որոշիչ համարելով միայն մասիսցիների քվեն։ «Այո՛, ինձ այդ առաջարկը եղել է։ Առաջարկ է եղել առաջիկա ընտրությունների հետագան քննարկելու, և ես հենց սկզբից մերժել եմ, որովհետև ես պայմանավորվածությամբ համայնքի ղեկավար երբեք չեմ աշխատի։ Որոշումը կայացնողը մասիսցին է, և ես վստահ եմ մասիսցիների հաղթանակի վրա»,- ասել է Դավիթ Համբարձումյանը։