Ազատազրկում կամ մահ

27/11/2026 19:57

Նիկոլ Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ,- այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «ՀՀԿ ԳՄ անդամ, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին»,- գրել է նա։