Իշխանությունն իրեն հարիր քայլի դիմեց

27/11/2026 20:01

Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշում ընդունեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ուղարկելով բանտային կալանքի,- այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Օրերով ՔՊ վերնախավի, մանր-մունր քպ-ականների քաղաքական, քարոզչական կրկեսային այցերը որևէ նպատակի չծառայեցին, իսկ Դավիթի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում պարզապես անխուսափելի դարձավ: Եվ իշխանությունը ստեղծված իրավիճակում, իր իսկ հաստատած բռնատիրության պայմաններում, իրեն հարիր քայլի դիմեց՝ ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին: Սրանց քաղաքական պատկերն է»,- գրել է նա։