Արսեն Բաբայանն առաջադրվել է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու
28/11/2026 15:08

Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ։
Բաբայանը նշել է, որ պետական ծառայության և փաստաբանական գործունեության տարիների փորձը հիմք է տալիս իրեն օգտակար լինելու հանձնաժողովի աշխատանքում։
Ըստ նրա՝ արդարացի, կանխատեսելի և համարժեք կարգապահական պրակտիկան փաստաբանության ամուր և կայուն զարգացման կարևորագույն գրավականներից է։
«Վստահ եմ, որ իմ փորձառությունն օգտակար կլինի այդ աշխատանքի համար»,- գրել է փաստաբանը՝ գործընկերներին կոչ անելով քվեարկել իր օգտին։
ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական տվյալներով՝ Արսեն Բաբայանը գրանցված է կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածուների թվում։ Հանձնաժողովի անդամների ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։