Միքայել Թումասյանը կնշանակվի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար

28/11/2026 21:16

ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը կնշանակվի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար, այս մասին գրում է Radar Armenia-ն։ Ավելի վաղ կայքը գրել էր, որ պաշտոններից ազատվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։