Ես այդ հանցանքը չեմ գործել
28/11/2026 21:21

Մասիսում պետք է իշխանության լինի ժողովուրդը, ինձ որևէ բան չի եղել, ես հանգիստ կգնամ, իմ կալանքը կկրեմ, բայց վստահ եղեք, որ ապօրինի որոշում կայացրած մարդիկ պետք է պատասխան տան, ես այդ հանցանքը չեմ գործել, ինձ դատապարտել են չարած հանցագործության համար, թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դավիթ Համբարձումյանը։
«Այո, եթե ես արած լինեի այդ հանցանքը, թող ինձ դատապարտեին։ Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են՝ քաղաքական նպատակներից ելնելով, և դրան նպաստել են տեղական մանուր-մունր թալանչիները, այդ մարդկանց թույլ չտաք հետ գալ իշխանության Մասիսում։ Ես բոլորիդ հորդորում եմ մաքսիմալ ուշադիր լինել, գնալ մինչև վերջ, ես Մասիս համայնքի ժողովրդի հաղթանակը վստահ տեսնելու եմ դեկտեմբերի 13-ին»,-նշել է նա։