11 հաղորդում է ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ

29/11/2026 16:32

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 148 դիմում, որից 89-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 44 դիմում։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 26 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել: ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։