Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ

29/11/2026 16:38

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։ Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի։ Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»,- նշել է նա: