Փաշինյանը, Խաչատուրյանը, Սիմոնյանն ու Գրիգորյանը ներկա են Մայր Տաճարի վերաօծմանը

29/9/2024 10:58

Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրգիորյանը ժամանել են Էջմիածին, որտեղ մասնակցում են Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Նշենք, որ արարողությանը հրավիրված է ՀՀ քաղաքական վերնախավը, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր երկրներից եկեղեցական պատվիրակություններ: Վերջին օրերին ակտիվ քննարկվում էր՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները մասնակցելու են Մայր Տաճարի վերաօծման և դրան նախորդած մյուռոնի օրհնության արարողություններին: Եկեղեցին, իր հերթին, վերահաստատել է՝ իշխանություններին մասնակցության հրավեր ուղարկելը չի նշանակում դիրքորոշման փոփոխություն նրանց նկատմամբ։