Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա

30/9/2024 19:29

«Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում,- «Փաստինֆո»-ին այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Լիբանանում տիրող իրավիճակն ըստ հայ համայնքի ներկայացուցիչների անորոշ է ու ծանր։ «Հեզբոլլահի» առաջնորդներին թիրախավորելուց, սփյուռքահայ գործիչների գնահատմամբ, Լիբանանի պետական կառույցները կարծես անդամալույծ են դարձել։ Բացի այդ՝ եթե մինչ այսօր Իսրայելը հիմնականում թիրախավորում էր Բեքքան ու Բեյրութի հարավային հատվածները, ապա այսօր արդեն տեղեկություն կար, որ ռմբակոծվել է նաեւ կենտրոնը, չեն գործում կրթական հաստատություններն ու ներքին փախստականներին մեծամասամբ տեղավորում են դպրոցներում։