Տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը

4/9/2024 20:02

Իշխանությունը խոսում է 18 կետից բաղկացած «խաղաղության պայմանագրի» մասին, սակայն, տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը,- Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել: «Իշխանությունը խոսում է 18 կետից բաղկացած «խաղաղության պայմանագրի» մասին, նշում, թե դրանցից քանիսի նկատմամբ համաձայնություն կամ մասամբ համաձայնություն կա, սակայն, տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը: Մի իշխանություն, որը 6 տարի է և´ դիվանագիտությունում, և´ ռազմի դաշտում զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ, որն էլ բխի մեր ժողովրդի շահերից: Հիմա, եթե այս տարիներին թշնամական շահեր սպասարկած իշխանությունը փոխըմբռնում ունի վերջինիս հետ, ապա դրա լավատեսական ազդակն առհասարակ հասկանալի չէ»,- գրել է նա: