Սուպերմարկետում կին է մահացել

27/2/2026 13:43

Փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Շչեդրինի փողոցի «Վիվա» սուպերմարկետից «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացին հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Լենա Չ․-ն, ով նշված սուպերմարկետում հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։