Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում

27/2/2026 17:11

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում։ Ըստ դասական սցենարի, երբ որ կա - արդեն իսկ եղած փողի բաժնեմասերի շուրջ վեճ, - որևէ գործողությունից առաջ ռիսկերիի տարբեր գնահատում, երբ խմբավորման անդամներից մեկը կարծում են, որ ծրագիրը չափազանց վտանգավոր է և պետք է խաղից դուրս գալ, - անձնական հակասություններ՝ խանդ, հին վիրավորանքներ, - խմբի անդամներից մեկը արդեն որոշել է «իր խաղը խաղալ»: Երբ է խումբը սկսում քայքայվել, երբ խմբի առաջնորդի նկատմամբ վստահությունը նվազում է, սկսվում են բաց կամ թաքնված մարտահրավերներ՝ «Դու մեզ մահվան ես տանում» տիպի մեղադրանքներով: Ռիսկային գործողությունների ժամանակ, երբ գործողության սցենարը խիստ ռիսկային է, ապա խմբի այն անդամը, ով այլևս ետքայլի տարբերակ չի ունենում, որոշում է գնալ մինչև վերջ, ապա մյուս անդամը փորձում է ետդարձ կատարել և դուրս գալ խաղից»։