Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

25/2/2026 13:33

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան։ Նա հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահի հետ։ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: