Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան

25/2/2026 16:58

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։ Այցի շրջանակում վարչապետը Վարշավայում կայցելի Թագավորական ամրոց-թանգարան, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ նախատեսված է հանդիպում լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։ Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։