Պապիկյանը հանդիպել է Ալի Լարիջանիի հետ

25/2/2026 17:07

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով այցով գտնվում է Իրանում։ Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։