Ադրբեջանը չի մասնակցի Եվրոպական համայնքի գագաթնաժողովին, որը կայանալու է Հայաստանում

26/2/2026 11:32

Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցությունը տարբեր մակարդակներով նախատեսված չէ: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկում և օրացույցում նման այց նախատեսված չէ։