Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը
26/2/2026 13:01

Իրանը NOTAM ծանուցում է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը փակելու մասին։ Հաղորդագրության համաձայն՝ սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի ողջ ծովային գոտուն։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին ժամերին նկատվում է իրանական բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը, փորձագետների կարծիքով, մատնանշում է տվյալ տարածքում զորավարժությունների անցկացումը։ Զորավարժություններն ընթանում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։