Մենք փակելու մասին չենք պայմանավորվել

26/2/2026 18:49

Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու համար, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը` խոսելով ատոմակայանի թեմայով իրեն ուղղված մեղադրանքի մասին։ Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահը պատասխանել է հարցին, թե Փաշինյանը ԱԺ–ում ասել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը ապահովելը ստանձնել եք Դուք` համաձայն Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA)։ «Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, այլ բանակցել ենք 20 տարի երկարացնելու համար, որի շնորհիվ այսօր ատոմակայանը գործում է»,–ասաց նա` հավելելով, որ ցանկացած ատոմակայան, հաստատություն ինչ-որ պահի պետք է փակվի։