Լեհաստանում շատ ենք գնահատում հայերին

26/2/2026 18:52

Թե՛ հայ-լեհական հարաբերությունները, թե՛ մեր անձնական հարաբերություններն ընկերություն են, և դա առանց որևէ նախապայմանի է։ Այս մասին Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասել է ԼԴոնալդ Տուսկը: «Լեհաստանում շատ ենք գնահատում հայերին: Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը, խաղաղությունը առաջնահերթ կետ է: Դա բարդ ճանապարհ է և պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է և գնահատվում է իմ կողմից: Ցանկանում եմ հայ ազգին և Ձեզ հաջողություն այդ ճանապարհին»,- ասել է Լեհաստանի վարչապետը: