Փաշինյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
26/2/2026 22:13

Փաշինյան Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր և մատուցել հարգանքի տուրք:
Վարչապետը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծանոթացել հուշահամալիրի պատմությանը: Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը, տեղի է ունեցել զինվորական քայլերթ: