Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

27/2/2026 08:46

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները և Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։ Սիսիան-«Զանգեր» և «Լծենի սար» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար: Լոռու մարզում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։