Ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է

27/2/2026 23:06

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը։ «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է: Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- նշել է նա։