Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում

28/9/2024 11:14

Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Խոսքը վերաբերվում է Հայաստանի ապառազմականացմանը: Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին` սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ: Ընդ որում` Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները»,-գրել է նա: