Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցելու Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին

28/9/2024 16:23

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու: Այս մասին MediaHub-ին հայտնեցին երկրորդ նախագահի գրասենյակից։ «Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ Սուրբ Տրդատի բաց խորանում Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը