Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, պետք չէ քննադատել
30/9/2024 16:37
Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում,- քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է գրում.
«Եկեղեցին հիմա սոցիալական ու քաղաքակրթական դերակատարություն ունի, եթե կարողանում է, եթե ոչ՝ ծիսակատարություններ մատուցող կառույց է։ Դա ո՛չ վատ է, ո՛չ լավ, դա քրիստոնեական քաղաքակրթության ներկա վիճակն է։
Նաեւ պետք է տարանջատել կրոնը եւ հավատքը։ Հավատքը մասնավոր դաշտում է գտնվում, կրոնը՝ հանրային։
Եզրակացությունը՝ եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, եւ պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում։
Եթե ցանկանում եք եկեղեցուն քննադատել, ապա քննադատեք իր սոցիալական ու բարոյաէթիկական դերակատարությունը վատ կամ, առհասարակ, չկատարելու համար։
Եկեղեցուն քննադատելն իր առաքելության մեջ չմտնող դերակատարությունը չկատարելու համար, դրանով արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք իրենց իրական առաքելությունը չեն կատարում»։