Իրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել

1/10/2024 20:42

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում երկու առանձին ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 զինվորական։ Միջադեպը տեղի է ունեցել Նիկշահրի շրջանի Բենթ բնակավայրի դպրոցներից մեկում անցկացվող միջոցառման ժամանակ։ Ահաբեկիչների հարձակումից 4 մարդ է զոհվել, 2 մարդ՝ վիրավորվել։ Նիկշահրի նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչները կրակ են բացել միջոցառման ժամանակ՝ սպանելով Բենթի քաղաքային խորհրդի նախագահին, Բենթում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին և երկու զինվորի։ Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սիստան և Բելուջիստաի նահանգի Խաշ քաղաքում։ Զինված անձինք կրակ են բացել ոստիկանության ուժերի մեքենայի վրա՝ սպանելով երկու ծառայողի։