Տնակում տղամարդու մոխրացած մարմին է հայտնաբերվել

12/1/2026 23:35

Այսօր՝ հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամանել են Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչից հետ ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նույն տան 72-ամյա բնակիչ է։