Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

2/3/2026 10:20

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի, Սպիտակի և Ոսկեպարի ոլորանները, Վանաձոր-Սպիտակ, Ալավերդի-Վանաձոր, Դիլիջան-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր և Չիվա բնակավայրից մինչև Զանգակատուն ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ապարանի, Արագածի տարածաշրջաներում և Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։