Իրավիճակը հղի է բազմասցենար զարգացումներով
1/3/2026 15:58

Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում, բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով, կարծում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
«Անհավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ ուզում եմ փոքր ինչ հուսալ, որ այսօր հրավիրած անվտանգության խորհրդի (որտեղ մեծ մասը տեղով մեկ վտանգ են երկրին) նիստում, գոնե նվազագույն պատկերացում ունեցել են, թե ինչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ի հայտ գալիս ՀՀ համար»,- հայտնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
Զաքարյանը կարծում է, որ ռեգիոնալ պետությունների միջև փոխհարաբերությունների վերանայման խնդիրներ են առաջանալու՝ այդ թվում նաև անվտանգային, կոմունիկացիոն, էներգետիկ և քաղաքակրթական առումներով:
Տարածաշրջանային անկայունության պայմաններում Հայաստանի առջև ծառացած են մի շարք հրատապ խնդիրներ։
Պետության համար առաջնահերթություն է արտաքին չեզոքության պահպանումը և պատրաստվածությունը՝ կանխելու թուրք-ադրբեջանական կողմից հնարավոր սադրանքները։ Կարևորվում է նաև երկիրը օտարերկրյա հատուկ ծառայությունների բախման հարթակ չդարձնելու հրամայականը։
Բացի այդ, անհրաժեշտ է ձևավորել փախստականների հոսքերի կառավարման հստակ մեխանիզմներ և նախապես լուծել պարենային ու վառելիքային պաշարների անվտանգության հարցը՝ երկրի կայունությունն ապահովելու նպատակով։