ՌԴ քաղաքացիները Իրանից կարող են դուրս գալ Հայաստանի տարածքով.

1/3/2026 16:07

ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցրել են, որ հայ-իրանական սահմանին շուրջօրյա ռեժիմով շարունակում է գործել Նուրդուզ - Ագարակ անցակետը: Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար արտասահմանյան կամ ներքին անձնագրերով: Նախնական ծանուցումներ չեն պահանջվում: Հայաստանում դեսպանության հյուպատոսական բաժնի հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով ՝ +374 (10) 589 843, ինչպես նաև էլեկտրոնային փոստով՝ consarmenia@mid.ru. Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում կապի համար հասանելի է դեսպանության արտակարգ հեռախոսահամարը ՝ +374 (77) 495 001: