Իրանի պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին

2/3/2026 18:49

Ես վստահ եմ, որ Իրանի թուլացումը և, Աստված չանի, Իրանի պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ այս հարցում ներկայացնում է իր տեսակետը որպես վերլուծաբանի, այլ ոչ որպես դեսպանի։ «Կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշների նկրտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիրների տակ թաքնված կրակի նման է, այսինքն կիսամարված վիճակում է, սակայն դրանք դեռ առկա են։ Ըստ այդմ, մենք մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված վկա և Աստված մեզ օգնական, այս պատերազմում Իրանը երբեք պարտություն չի կրի և Հայաստանը էլ դրա հետևանքով որևէ վնաս չի կրի։ Մեր տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը ձեռնտու է և շահեկան է բոլորի համար Մենք հուսով ենք, որ խաղաղությունը Հարավային Կովկասում ի հեճուկս պատմական որոշ տարածայնությունների, կպահպանվի և ձեռնտու կլինի բոլոր երկրների համար»,– հայտարարել է դեսպանը։