Հայաստանի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

2/3/2026 10:22

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ:: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Երկրորդ տեղում Արամ Հակոբյանն է, առաջին եռյակը եզրափակում է Հայկ Մարտիրոսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ Երկրորդը Մարիամ Մկրտչյանն է, երրորդ տեղում՝ Լիլիթ Մկրտչյանը։