Իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու

2/3/2026 10:20

Տարածաշրջանային պայթյունն այս երկու օրերին տարբեր դիտանկյուններից մեկնաբանվեց, սակայն հայերիս համար կարևոր հանգամանքներից է նաև պատերազմող գոտիներում հայկական համայնքների, ինչպես նաև` պատմական, հոգևոր, կրթական, մշակութային արժեքների խնդիրները,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Առանց այդ էլ Մերձավոր Արևելքում վերջին 10-15 տարիներին տեղի ունեցած տարբեր էսկալացիաների, պատերազմների հետևանքով ծանր կորուստներ են եղել և Իրանի շուրջ վերջին արյունալի իրադարձություններն էլ գալիս են լրացնելու ծանր մտահոգություններս: Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա»,- գրել է Աբրահամյանը։