Իրանում բարձրացվել է կարմիր «վրեժի դրոշը»
1/3/2026 15:54

Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է կարմիր «վրեժի դրոշը»՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան ֆոնին։
«Վրեժի դրոշն» այնտեղ բարձրացվել է բազմիցս, մասնավորապես՝ 2025 թվականի հունիսին Իսրայելի դեմ Իրանի «12-օրյա պատերազմի» ժամանակ, ինչպես նաև 2020 թվականին ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, ով դարձել էր ԱՄՆ-ի թիրախը: