Զինծառայողի մահվան դեպքով 1 անձ կալանավորվել է

2/3/2026 15:44

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): Անձը կալանավորվել է․ այս մասին հայտնել է ՔԿ խոսնակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։