Երուսաղեմի հայերի շրջանում տուժածներ չկան

2/3/2026 15:50

Երուսաղեմում տուժածների շրջանում հայեր չկան, բարեբախտաբար, NEWS.am–ի հետ զրույցում նշել է Երուսաղեմում հայկական եկեղեցու վարդապետ Էմանուել Աթաջանյանը։ «Արևմտյան Երուսաղեմում հրթիռ է ընկել, հայերեն կոչվում է՝ սարուխ, բայց դա մոտ չէ հին քաղաքին, իսկ հայկական թաղամասը հին քաղաքում է, այսինքն հրթիռը հայկական թաղամասից հեռու է ընկել։ Փառք Աստծո, նորմալ է ամեն ինչ։ Հին քաղաքը Երուսաղեմի կենտրոնն է, սիրտն է։ Դպրոցները փակ են, մարդիկ տներում են, դասերը գնում են Zoom-երով։ Հենց ալարմի ձայնը գալիս է, նախ ազդարարությունը գալիս է հեռախոսների վրա, հետո այդ սիրենան, որ հնչում է որոշ ժամանակ, մարդիկ իմանում են, որ պետք է իջնեն թաքստարաններ։ Բայց սարուխը, որ ընկել է կոնկրետ տան վրա, այդ տան թաքստարանում գտնվող մարդիկ էլ մահացել են։ Այսինքն եթե սարուխը գալիս է շենքի կամ տան վրա, թաքստարանն էլ չի օգնում, որովհետև սրանք լուրջ սարուխներ են, պարզ դրոններ չեն»,– հայտնել է նա։