Առաջնահերթ կբանակցենք «Հայաստան» դաշինք հետ

13/1/2026 13:10

2026 թվականի ընտրություններին ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովը որոշել է մասնակցել դաշինքի ձևաչափով, և լիազորել է ՀՅԴ գերագույն մարմնին այս ուղղությամբ բանակցություններ և քննարկումներ սկսել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Այս որոշման շրջանակում, առաջիկայում մենք կսկսենք մեր քննարկումները՝ դաշինքի վերջնական ձևափը որոշելու ուղղությամբ: Արժևորելով «Հայաստան դաշինքի» գործունեությունը՝ առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ: Մեր տրամադրվածությունը հետևյալ է. մենք ունենք ցանկություն ունենք հնարավորություն, ունենք, ինչու ոչ, հավակնություն դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»,-նշեց նա։ Սաղաթելյանն ընդգծեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն իրենց համար հերթականը կամ սովորական չեն: «Այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի և մեր պետականության ճակատագիրը: Մենք այս ընտրությունները դիտարկում ենք հնարավորություն՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար: Մեր այս որոշմանը մենք եկել ենք նաև այդ դրդապատճառով, որ մեկտեղենք մեր ուժերն ու հնարավորությունները՝ ավելի ազդեցիկ կերպով ներկայանալու և մեր խնդիրը լուծելու համար»,-ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։