Ընդդիմադիրները պետք է մեկտեղեն ուժերը

13/1/2026 13:16

Մի քանի ուժեր շատ հստակ հայտարարել են, որ պատրաստ չեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մեկ բլոկով մասնակցել, և, որ անկեղծ ասեմ, դրա արդյունավետությունն էլ, ինչպես պնդում են մեր շատ գործընկերներ, 100%-անոց չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ այդ պարագայում ուժերը մեկտեղում են իրենց հնարավորությունները, բայց հանրությունը չի ունենում այլընտրանք, և այդ տարբերակը գործնականում անհնար է: «Մեր առաջարկը հետևյալն է. ընդդիմադիր դաշտի ուժերը պետք է մի կողմ դնեն շատ ամբիցիաներ, տարաձայնություններ և մեկտեղեն իրենց ուժերն ու հնարավորությունները, ձևավորեն առնվազն երկու, երեք, չորս ազդեցիկ բլոկներ, որպեսզի կարողանան նախ շեմը հաղթահարել, և երկրորդ՝ գրանցել ավելի լավ արդյունք՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար»,-պարզաբանեց Սաղաթելյանը, հավելելով՝ այս պահին, դաշտում նշմարվում են մի քանի նմանատիպ ուժեր: